2009թ.-ին Հայաստանում արտադրված սիգարետների քանակը 2008թ.-ի ցուցանիշի համեմատ աճել է 6,21 տոկոսով: ՀՀ ազգային վիաճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ անցած տարի արտադրվել է 3 մլրդ 310 միլիոն հատ սիգարետ:
Միեւնույն ժամանակ պետեկամուտների տվյալներով՝ 2009թ.-ին Հայաստան ներմուծված սիգարետների քանակը 2008թ.-ի համեմատ նվազել է 32 տոկոսով եւ կազմել 2 մլրդ 122 միլիոն հատ, իսկ Հայաստանից արտահանված սիգարետների քանակն աճել է 6.57 տոկոսով:
«Բիզնես-24»-ի փոխանցմամբ՝ 2008թ.-ին Հայաստանում սպառվել է 5 մլրդ 709 միլիոն հատ սիգարետ, իսկ 2009-ին սույն ցուցանիշը նվազել է 14.8 տոկոսով եւ կազմել 4 մլրդ 864 միլիոն հատ:




























