Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տյորնբորն Յագլանդը փետրվարի 6-ից 9-ը պաշտոնական այցով կայցելի Թուրքիա:
Այցի ընթացքում նախատեսված են նրա հանդիպումները երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հետ:
Թուրքիայում նախատեսված է նաեւ Յագլանդի հանդիպումը Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Մեւլյութ Չավուշօղլուի հետ:
Հանդիպումների ժամանակ քննարկվելու է եվրոպական քաղաքական ճարտարապետության կառույցում Եվրոպայի Խորհրդի դերի բարձրացմանը միտված բարեփոխումների ծրագիրը:
Յագլանդը հանդիպելու է նաեւ թուրքական պատգամավորներին, ելույթ է ունենալու Բիլքենդի համալսարանում:
Գլխավոր քարտուղարը այցի շրջանակներում կլինի Անկարայում եւ Ստամբուլում:




























