Թուրքիայի Բոդրում քաղաքում հանգիստն անցկացնող հոլանդացի զբոսաշրջիկի թեւին Թուրքիայի դրոշի փոխարեն PKK-ի դրոշը դաջած մեղադրյալը դատապարտվել է մեկ տարի ազատազրկման։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ հոլանդացի զբոսաշրջիկն իր հանգիստը Բոդրումում անցկացնելու ընթացքում մտել է մի գեղեցկության սրահ եւ պատվիրել իր թեւին Թուրքիայի դրոշը դաջել։ Սակայն դաջվածքն անելուց հետո հոլանդացի զբոսաշրջիկը հասկացել է, որ թեւին Թուրքիայի դրոշը չէ եւ դիմել է ոստիկանություն։

Դաջվածքն անողի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ահաբեկչական կառույցը (PKK) գովազդելու համար։ Գործին կցվել են ապացույցներ՝ հոլանդացու թեւին արված PKK-ի դրոշի դաջվածքի նկարը։ Դատարանը վճռել է մեղադրայլին դատապարտել մեկ տարի ազատազրկման, սակայն վճռի կիրառումը հետաձգվել է։