Բնակելի ֆոնդի վերանորոգումն ազնիվ գործ է, սակայն պահանջում է ծախսեր եւ ուշադիր վերաբերմունք: Հակառակ դեպքում դրականից վերածվում է բացասական գործի: Ահա այդպիսի «ցանկանում էին` լավ, ստացվեց ինչպես միշտ»-ի դասական օրինակ է դարձել Երեւանի Անդրանիկի փողոցի 89 շենքի ջրհորդան խողովակների վերանորոգումը:
NEWS.am-ի խմբագրությանը դիմած նշված շենքի բնակիչները տեղեկացրին, որ որոշ ժամանակ առաջ փոխվել են ջրհորդան խողովակները: Սակայն առաջին իսկ անձրեւի ժամանակ ողջ ջուրը լցվել է շենքի մուտքը:
Խողովակներն իսկապես նոր են, սակայն միմյանց այլ կերպ են միացված: Բնակիչներն ապարդյուն փորձել են հասնել փոխըմբռնման համատիրության հետ: Համատիրությունը սակայն անգործության է մատնված, հավանաբար առաջնորդվելով խեղդվողներին փրկելու գործը հենց խողդվողներին է կարգախոսով: Իսկ մինչ այդ ջուրը դանդաղ, բայց հաստատ կերպով քանդում է շենքի պատերն ու հիմքը:




























