Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունը կոչ է արել քաղաքացիներին կրճատել հարսանեկան ավտոշարասյան երկարությունը:

«Ճիշտ է, կա ժողովրդական սովորույթ, որ մեքենաները հնարավորինս շատ լինեն: Սակայն դա հնարավոր է գյուղերում եւ շրջաններում, բայց քաղաքներում հարսանեկան ավտոշարասյունը առավելագույնը երեք-չորս մեքենայից պետք է կազմված լինի»,-ասել են Ճանապարհային ոստիկանությունից, հաղորդում է  «Trend»-ը:

Ոստիկանության ներկայացուցիչները նշել են նաեւ, որ այդ մեքենաները հաճախ են խախտումներ թույլ տալիս, սակայն տեսուչները նրանց չեն կանգնեցնում` «խցանումներ չառաջացնելու համար»: