Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Հոն Ցզյուինին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դիվանագետին` հայ-չինական փոխգործակցության զարգացմանն ուղղված նրա ակտիվ գործունեության համար` նշելով, որ երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգանում են:
Հանրապետության նախագահը դեսպանին հաջողություն է մաղթել հետագա գործունեության ընթացքում։



























