ՀԱԿ-ում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, որ այդ կառույցը կարող է վերակազմավորվել եւ դառնալ կուսակցություն, գրում է «168 ժամ» թերթը։
«Այդ մասին ակնարկել է նաեւ մոսկվաբնակ, «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը: ՀԱԿ անդամների մեծամասնությունը, սակայն, չի ցանկանում կորցնել իր ինքնուրույնությունը եւ իր սեփական կուսակցությունը լուծարելով դառնալ ՀԱԿ անդամ: Բայց այս ձեւով, երբ կուսակցություններից յուրաքանչյուրն ամեն անգամ իր դժգոհությունն է ներկայացնում ՀԱԿ քայլերից, եւս չի կարող շարունակվել: Ենթադրվում է, որ ՀԱԿ կուսակցության նախագահ կդառնա Լեւոն Զուրաբյանը»,- գրում է «168 ժամը»:




























