Ուկրաինայի նախագահական ընտրությունների ժամանակ Տարածաշրջանների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչի օգտին քվերակել է 48.92 տոկոսը (8 860 311 մարդ), իսկ վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի օգտին՝ 45.42 տոկոսը (8 225 15 մարդ):

Այսպիսին են ձայների 74.43 տոկոս հաշվարկով գրանցված ԿԸՀ տվյալները։

Միեւնույն ժամանակ ընտրողների 4.49 տոկոսը իր ձայնը չի տվել թեկնածուներից եւ ոչ մեկին։

Ձայների հաշվարկման սկզբում ԿԸՀ գրանցել է Յանուկովիչի՝ 9 տոկոս առավելությունը, որը հետո աստիճանաբար սկսել է նվազել։ Ներկա պահին Տիմոշենկոյին Յանուկովիչից բաժանում է 3.05 տոկոսը։

Թեկնածուների միջեւ փոքրագույն տարբերությունը կարող է մի շարք բարդությունների պատճառ հանդիսանալ՝ դատական քաշքշուկներից մինչեւ բողոքի ակցիաներ։ Տիմոշենկոն մեկ անգամ չէ, որ խոստացել է պարտվելու դեպքում երկրորդ «Մայդանը» ոտքի հանել, իսկ Յանուկովիչի կողմնակիցները երկրի արեւմտյան շրջաններից քվեատուփերի ուշացումը դիտել են որպես ընտրությունների արդյունքները կեղծելու փորձ։