Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 2010թ. փետրվարի 1-ի դրությամբ պահվում է 4 394 անձ, որից 1 281-ը` կալանավոր:

Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվում է 1 196, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում` 49, «Արթիկ» ՔԿՀ-ում` 315, «Վանաձոր» ՔԿՀ-ում` 206, «Վարդաշեն» ՔԿՀ-ում` 191, «Գորիս» ՔԿՀ-ում` 97, «Աբովյան» ՔԿՀ-ում` 213, «Էրեբունի» ՔԿՀ-ում` 421, «Սեւան» ՔԿՀ`ում 589, «Կոշ» ՔԿՀ-ում` 671, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում` 277, «Մեղրի» ՔԿՀ-ում` 12, եւ «Հրազդան» ՔԿՀ-ում` 157 անձ:

Քքրեակատարողական հիմնարկներում պահվում է օտարերկրյա 51, ԱՊՀ քաղաքացի հանդիսացող 78 եւ ցմահ ազատազրկման դատապարտված 92 անձ: