Տիբեթցի վանականին Չինաստանում մահապատժի են դատապարտել համաքաղաքացիների շրջանում ինքնահրկիզման քարոզ անելու համար:

Սիչուան նահանգի տիբեթյան ինքնավարության Աբա գավառի Կիրտի վանքի վանականն ու նրա ազգականը մեղավոր են ճանաչվել, որ «հետեւել են Դալայ-լամայի եւ նրա կողմնակիցների հրահանգներին` սկսած 2009 թվականից», եւ ութ մարդու ստիպել են ինքնահրկիզվել: Երեք մարդ զոհվել էր, հաղորդում է «Ռոսբալտը»:

Լորանգ Կոնչոն անունով տղամարդը կապ է ունեցել Տիբեթի անկախության համար պայքարող կազմակերպության հետ: Վանականը, օգտվելով իր ազդեցությունից, այլ վանականների հարկադրել է ինքնահրկիզման` համոզելով, որ ինքնահրկիզումը չի հակասում բուդդայական դոկտրիններին եւ մահից հետո նրանք հերոս են համարվելու:

Վերջին շրջանում ավելի քան 60 տիբեթցիներ ինքնահրկիզվել են` ի նշան բողոքի ընդդեմ չինական տիրապետության: