Մի քանի տասնյակ ատամնաբույժներ այսօր՝ հունվարի 31-ին բողոքի ակցիա անցկացրին ՀՀ կառավարության շենքի առջեւ: Նրանք դժգոհում են արտոնագրային բարձր վճարներից, որոնք ուժի մեջ են մտել 2013 թ. հունվարի 1-ից; Ըստ այդմ՝ ատամնաբուժական կլինիկաները յուրաքանչյուր բազկաթոռի համար Երեւանում պետք է վճարեն ամսական 80 հազ. դրամ: «Ուլտրամեդ» ատամնաբուժական կլինիկայի ատամանբույժ Արմեն Վերդյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, արդեն դիմում է գրել աշխատանքից ազատվելու համար, քանի որ չի պատրաստվում ամսական 80 հազ. դրամ վճարել: Նրա խոսքով՝ ատամնաբույժների եկամուտը կայուն չէ, եւ ոչ բոլոր ամիսներին են «բարձր» եկամուտներ ստանում:

Մոտ կես ժամ կանգնելուց հետո ատամնաբույժները ցրվեցին: