Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում ադրբեջանցի տասներորդ դասարանցի աշակերտը համերկրացուն կրակել է  հենց դպրոցի միջանցքում:

Vesti.Az-ը, վկայակոչելով ռուսական լրատվամիջոցներին, հաղորդում է, որ 10-րդ դասարանի աշակերտը հրազենային վնասվածք է հասցրել 11-րդ դասարանի աշակերտին:  Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ բարձրդասարանցիները  (երկուսն էլ՝ ադրբեջանցի) վիճել են աղջկա համար: Կրակողը դժգոհ է եղել, որ մյուս տղան սիրահետում է իր քրոջը: Նրանք նախկինում էլ էին այդ հարցով հարաբերություններ պարզել, իսկ  այսօր տղան դպրոց էր բերել տրավմատիկ ատրճանակ:  Վնասվածքը լուրջ չի եղել: 

Շտապօգնություն են կանչել, բժիշկները զննել են տուժածին եւ հիվանդանոց չեն տեղափոխել: Ոստիկանները 16-ամյա հրաձիգից խլել են  ատրճանակը եւ իմացել, թե որտեղից է այն վերցրել:  Պարզվել է, որ տղան այն գնել է համացանցով՝ անհայտ վաճառողից:  Ոստիկանները հարցաքննում են աշակերտներին եւ ուսուցիչներին եւ ճշտում վեճի հանգամանքներն ու պատճառները: