Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԿԽ) մասնակիցները հոկտեմբերի 2-ին Մինսկում կայանալիք նիստի ընթացքում կքննարկեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արտաքին առևտրի առանցքային հարցերը։ Այս մասին հայտարարել է ԵԱՏՄ-ում նախագահող Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը։
«Նեղ կազմով նիստի ընթացքում մենք պետք է դիտարկենք մի շարք հարցեր ԵԱՏՄ արտաքին առևտրի, մեր պետությունների տրանսպորտային կապվածության, ինչպես նաև անդամ պետությունների նախաձեռնած առանձին հարցերի վերաբերյալ», - ասել է նա։ Ղազախստանի վարչապետը նշել է, որ նման ուղղությունները կարևոր նշանակություն ունեն միության անդամ պետությունների տնտեսությունների զարգացման և դրանց մրցունակության բարձրացման համար։
«Ակնկալում եմ կառուցողական և կարծիքների բաց փոխանակում քննարկվող հարցերի շուրջ», - ավելացրել է վարչապետը։





























