Թբիլիսիի հետ բանակցություններում Վրաստանին ԱՊՀ վերադարձնելու հարցը չի քննարկվում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:
«Ինչ վերաբերում է աղմկոտ պատմությանը, որ հենց իրենք` լրագրողներն էին ստեղծել` սոսնձելով ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Եվդոկիմովի անսոսնձելի հայտարարությունը, ուզում եմ հաստատել, թե Թբիլիսիի հետ մեր շփումներում Վրաստանի` ԱՊՀ-ին անդամկցելու հարց գոյություն չունի»,- ասել է Լուկաշեւիչը:
Նրա խոսքով, «արտահայտությունները, որ պարոն Եվդոկիմովն արել է Մոսկվայում` հունվարի 29-ին, այդ մասով սխալ են հասկացվել եւ մեկնաբանվել»,- նշել է նա:
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը հունվարի 29-ին Մինսկում հայտարարել էր, թե Վրաստանի վերադարձը ԱՊՀ կազմ կարող է լինել բացառապես այդ երկրի ղեկավարության ցանկությամբ, եւ նշել, թե Վրաստանի ղեկավարության հետ այդ հարցով շփումներ են սկսվել:





























