Եգիպտոսի առաջատար քաղաքական ուժերը պայմանավորվել են վերջ դնել երկրում վերսկսված խռովություններին:  «Ոչ բռնությանը» համատեղ փաստաթուղթը ստորագրվել է հունվարի 31-ին՝ աշխարհում խոշորագույն իսլամական Ալ Ահզար համալսարանի իմամ շեյխ Ահմեդ ադ Թեյիբայի նախաձեռնած հանդիպման ընթացքում:

Խորհրդակցությանը մասնակցել են առաջատար ընդդիմադիր Ազգային փրկության ճակատի, «Մահմեդական եղբայրների», սալաֆիթների, հեղափոխական երիտասարդության եւ Եգիպտոսի եկեղեցիների առաջնորդները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Եգիպտոսում հուզումները  չեն հանդարտվում նախորդ  ուրբաթ օրվանից, երբ երկիրը նշում «հունվարի 25-ի հեղափոխության» երկրորդ տարեդարձը: Մոտ մեկ շաբաթվա ընթացքում բախումների հետեւանքով զոհվել է շուրջ 60 մարդ, տուժել են հարյուրավորները:  Նախագահ Մուհամեդ Մուրսիի կարգադրությամբ առավել անհանգիստ քաղաքներում արտակարգ դրություն եւ պարետային ժամ էր հայտարարվել: