Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ստորագրել է օրեր առաջ երկրի խորհրդարանի կողմից  դատարանում մայրենի լեզվով պաշտպանվելու օրենքը։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի նստավայրից արված հայտարարության մեջ նշվել է, որ նախագահ Գյուլը 11 օրենքներ է ստորագրել, որոնց մեջ է նաեւ մայրնեի լեզվով պաշտպանվելու օրենքը։

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի խորհրդարանում երկարատեւ քննարկումների եւ վիճաբանություններից հետո ընդունվել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդարավություն» կուսակցության կողմից առաջադրած «Մայրենի լեզվով պաշտպանվելու» մասին օրինագիծը։

Ընդունված օրինագծի առաջին հոդվածը կարգավորում է դատարանում ամբաստանյալների՝ մայրենի լեզվով պաշտպանվելու իրավունքը։ Ըստ դրա՝ ամբաստանյալը կարող է պահանջել թարգմանիչ՝ մեղադրական զեկույցի ընթերցման եւ  իր պաշտպանական ճառի ժամանակ։ Թարգմանիչներին հատուկ ցուցակից ընտրելու է ամբաստանյալը։