Թբիլիսիում Հայաստանի եւ Վրաստանի փոխնախարարների միջեւ տեղի են ունեցել  քաղաքական խորհրդակցություններ:

Ինչպես հայտնել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի եւ տեղեկատվության դեպարտամենտը` խորհրդակցությանը վրացական պատվիրակությունը ղեկավարել է Դավիդ Ջալագանիան, իսկ հայկական կողմինը` Շավարշ Քոչարյանը:

«Խորհրդակցության շրջանակներում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի  երկկողմանի եւ բազմակողմանի հարաբերությունների հրատապ ուղղվածություն ունեցող հարցերը, մասնավորապես քաղքական, առեւտրա-տնտեսական եւ մշակութային համագործակցության հարցերը, Եվրամիություն, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններ ներգրավվելու շրջանակներում փոխադարձ աջակցության հարցը»,-ասվել է հաղորդագրության մեջ, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Հիշեցնենք` կողմերի միջեւ հարաբերությունները եւ համագործակցությունը տարբեր ուղղություններով խորացնելու հեռանկարները քննարկվել են Վաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ` հունվարին Երեւան կատարած այցելության ընթացքում: