Լիբիայում շրջանառության մեջ են մտել դինարներ` առանց երկրի նախկին կառավարիչ Մուամար Քադաֆիի պատկերի:

Շրջանառության մեջ են մտել մեկ, հինգ, տասը եւ 20 դինար արժողությամբ թղթադրամներ: Ավելի վաղ որոշել էին թողարկել նաեւ 50 դինար թղթադրամ, սակայն  երկրի Կետրոնական բանկը որոշել է հրաժարվել այդ մտքից, գրել է Libya Herald-ը:

Նոր դինարները հունվարի 30-ին բերվել են Միտիգա օդանավակայան: Թե ով է պատրաստել թղթադրամները` անհայտ է: Դրամը շրջանառության մեջ կմտնի  աստիճանաբար, հաղորդում է  «Լենտա.ռու»-ն:

Հին դինարների գործողության ժամկետը նախապես սահմանափակվել էր 2012 թվականի նոյեմբերի  1-ով, բայց այն երկարացրել են մինչեւ 2013 թվականի փետրվարի վերջը: Հին թղթադրամներն ընդունում են Կենտրոնական բանկում, ինչպես նաեւ նրա ստորաբաժանումներում: