Այն անձինք, որոնք էլեկտրոնային ստորագրություն (նույնականացման քարտ) ստանալու համար դիմել են 2012 թ. դեկտեմբերին, նույնպես կարող են սուբսիդիա ստանալ 2013 թ.: ՀՀ կառավարությունն այսօր՝ հունվարի 31-ին որոշեց 24,2 մլն դրամ հատկացնել դեկտեմբերին դիմածների սուբսիդավորման նպատակով:
Նշենք, որ նախկին որոշման համաձայն՝ սուբսիդիայից օգտվում էին մինչեւ նոյեմբերի 30-ը դիմածները, սակայն փորձը ցույց տվեց, որ 15օրյա ժամկետը միշտ չէ, որ բավարար է ստորագրություն ստանալու համար:
Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տեղեկանքի՝ առ 01.01.2013թ. ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը ստացել է նույնականացման քարտ ստանալու շուրջ 52000 դիմում (նույնականացման քարտ են ստացել շուրջ 27000 անձ), իսկ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի հետ հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար պայմանագիր է կնքել (մուտքի անուն եւ գաղտնաբառ է ստացել) շուրջ 12100 անձ:





























