Սեւանա լիճը պետք է հենց սեւանցիների հոգատարության առարկան դառնա: Այս մասին, այսօր` հունվարի 31-ին, Սեւան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Սարգսյանի խոսքով` Սեւանա լճի պահպանման ծրագրերը գտնվում են պետության ուշադրության կենտրոնում, ներառյալ ջրի մակարդակի վերականգնումը:
«Դժգոհություններ էլ կան. նրանք, ովքեր ժամանակին շինություններ են կառուցել պահանջվող մակարդակից ցածր, հիմա այդ շինությունների մոնտաժման համար փոխհատուցում են ուզում: Իբր լավ բան են արել: Այստեղ չի կարելի չասել, որ Սեւանա լճի առաջին պաշտպանները պետք է դառնան հենց սեւանցիները: Առանց դրա ոչ Ոստիկանությունը, ոչ Բնապահպանության նախարարությունը, կամ ուերէ մեկը չի կարող լուծել այդ խնդիրը: Որովհետեւ Սեւանն, առանց չափազանցության, Հայաստանի ամենագլխավոր ռեսուրսներից մեկն է, որի արժեքը տարիների ընթացքում աճում է:
Մեր պարտքն է մի կողմից պահպանել եւ զարգացնել, մյուս կողմից` լիարժեքորեն օգտագործել այն: Այդ առումով` մենք իսկապես լավ ենք սկսել եւ հավաստիացնում են, որ 5 տարի անց կկարողանանք նոր արդյունքների հասնել: Նա, ով գիտի, թե ջրի ինչ մակարդակ պետք է վերականգնվի, կարող է վկայել, որ մենք զգալիորեն հստակեցրել ենք մեր առջեւ դրված նպատակները»,-ասել է Սերժ Սարգսյանը:





























