Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դանդաղել է, սակայն փակուղի չի մտել։ Փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ հարաբերությունների կարգավորման այս փուլում պետք է Թուրքիան քայլ կատարի։

Սաֆրաստյանի կարծիքով, Թուրքիան մոտակա 2 ամիսների ընթացքում արձանագրությունների վավերացմանը որոշակի ընթացք կտա՝ ԱՄՆ-ից հնարավորինս շատ զիջումներ կորզելու համար։

Սակայն թուրքագետի համոզմամբ, քանի դեռ Թուրքիան որեւէ քայլ չի կատարել, անիմաստ է արձանագրությունների քննարկումը Հայաստանի Ազգային ժողովում։