Մոսկվայի ոստիկանությունը հունվարի 31-ի երեկոյան ազատել է Մոսկվայի Տրիումֆալնայա հրապարակում չարտոնված հանրահավաքի բոլոր ձերբակալվածներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախօրեին Տրիումֆալնայա հրապարակում չարտոնված հանրահավաք անցկացնելու փորձի համար ոստիկանություն էր տարվել 30 մարդ, այդ թվում՝ «Դրուգայա Ռոսիա» առաջնորդ Էդուարդ Լիմոնովը:
Վարչական արձանագրություն կազմելուց հետո բոլոր ձերբակալվածներին բաց են թողել: Այժմ նրանք պարտավոր են ներկայանալ դատարան, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ նախօրեին ակտիվիստները Տրիումֆալնայա հրապարակ էին եկել «Դրուգայա Ռոսիա» կուսակցության անդամ Ալեքսանդր Դոլմատովի նկարով պաստառներով, ով Նիդերլանդներում ինքնասպան էր եղել` քաղաքական ապաստան ստանալու խնդրանքը մերժվելուց հետո:
«Ռազմավարություն-31»-ի մասնակիցները ամեն ամսի 31-ին հրապարակում հանրահավաք են կազմակերպում՝ ի պաշտպանություն հավաքների ազատության: Ամեն անգամ կազմակերպիչները դիմում են Մոսկվայի քաղաքապետարան, սակայն մշտապես մերժվում են:





























