Վաշինգտոնում փետրվարի 23-ին համաժողով է կայանալու «Հարավային Կովկաս՝ բեկման գիծ. անվտանգություն, էներգետիկա եւ ԱՄՆ շահերը» թեմայով:
Միջոցառմանը քննարկվելու են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են չլուծված հակամարտությունները, էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային մրցակցությունը, ԱՄՆ շահերը Հարավային Կովկասում:
Մասնակցելու են հայտնի փորձագետներ՝ Ջեյմսթաունի հիմնադրամի փորձագետ Վլադիմիր Սոկորը, ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Ռիչարդ Արմիթաջը, «Heritage» հիմնադրամի առաջատար փորձագետ Արիել Քոենը եւ այլք:




























