Փետրվարի 7-ին տեղի ունեցած Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տոնել Տարածաշրջանների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը: Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ամփոփել է ընտրատեղամասերից ստացված արձանագրությունների 97,2 տոկոսը, որի արդյունքներով Յանուկովիչի օգտին քվեարկել է ընտրողների 48,40 տոկոսը, մինչդեռ իր մրցակից, երկրի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ստացել է ընտրողների 45,99 տոկոսի քվեն:
Երկու թեկնածուների ստացած ձայների միջեւ առկա տարբերությունը կազմում է 2,41 տոկոս (մնացել է հաշվարկել քվեների 2,49 տոկոսը): Ս նշանակում է, որ չհաշվված քվեների հաշվման արդյունքում, գործնականում գրեթե անհնար է, որ Յ. Տիմոշենկոն ավելի շատ ձայն ստանա, քան Վ. Յանուկովիչը: Եթե հետընտրական անկանխատեսելի զարգացումներ չլինեն, ապա վստահությամբ կարելի է պնդել, որ Ուկրաինայում առաջիկա տարիներին նախագահելու է ռուսամետ Վիկտոր Յանուկովիչը, թեեւ շատերը կանխատեսում են, որ նա դառնալով երկրի նախագահ, ավելի հավասարակշռված քաղաքականություն կվարի, կլինի ավելի ուկրաինամետ գործիչ եւ կհրաժարվի այդքան ընդգծված ռուսական կողմնորոշումից:




























