Microsoft-ի ռազմավարական զարգացման գծով փոխնախագահ Քրեյգ Մունդին Դավոսյան համաշխարհային տնտեսական ֆորումում հայտարարել է, որ մինչեւ ինտերնետ մուտք գործելը մարդիկ պետք է պարտադիր ուսուցման կուրս անցնեն։ Ինչպես հայտնում է xakep.ru-ն, Մունդիի խոսքով, գաղտնի մնալու կորուստը խնդիր չէ, քանի որ այլ ոլորտներում բոլորը վաղուց սովորել են դրան։

«Եթե դուք ուզում եք ավտոմեքենա վարել, ապա պետք է քննություն հանձնեք, որպեսզի ապացուցեք, որ ի վիճակի եք այն վարել։ Բացի այդ, ձեր մեքենան պետք է շահագործման պիտանելիությունը հաստատող տեխզննում անցնի, եւ ձեզ ապահովագրում է անհրաժեշտ»,-նշել է Մունդին։ «Մարդիկ չեն պատկերացնում ինտերնետում առկա հանցավոր գործունեության մասշտաբները, որը գնալով ավելի է կատարելագործվում»,- հայտարարել է նա։

Մունդին հստակեցրել է, որ լավ է գաղտնիություն պահպանել, ասենք, փողոցում զբոսնելիս, բայց եթե մարդը մտնում է բանկ, ապա պետք է հաստատի իր ինքնությունը։