ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական պագամավոր Վարդան Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանը, իր խոսքերով՝ «բետոնի գործ» է անում ու գումար է հավաքում քաղաքականություն մտնելու համար։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
Թերթի հետ զրույցում երիտասարդը խոստովանել է, որ քաղաքականությունն իր սրտում է, բայց պետք է փողով ապահովված լինես, որ քաղաքականության մեջ ծրագրերը առաջ տանես։
«Նշենք, որ երիտասարդ Օսկանյանը միջազգային հարաբերություններ է սովորել արտերկրի լավագույն բուհերից մեկում՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի «Տաֆթս» համալսարանում, սակայն փաստորեն այսօր փող է աշխատում «բետոն-ուզել աշխատացնելով»,- գրում է «Ժամանակը» ։




























