Հայաստանը եւ Ադրբեջանը միջնորդներին դեռ չեն ներկայացրել իրենց առաջարկությունները Մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ, որի պատճառով կողմերի միջեւ դեռեւս փոխըմբռնում չկա։ АПА ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը։
Ինչ վերաբերվում է տարածաշրջանային այցելությանը, որի մասին միջնորդները հայտնել էին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ, Մերզլյակովը նշել է, որ Մինսկի խմբի համանախագահները նախ պետք է կողմերից ստանան առաջարկությունները, հետո միայն մտածեն շրջագայության մասին։
Հիշեցնենք, որ Սոչիի հանդիպումից հետո, հունվարի 25-ին Մերզլյակովը հայտարարել էր, որ Երեւանը եւ Բաքուն երկու շաբաթվա ընթացքում պետք է ներկայացնեն իրենց առաջարկությունները Մադրիդյան փաստաթղթի այն կետերի առնչությամբ, որոնց վերաբերյալ նրանք դեռեւս չեն հասել փոխըմբռման։




























