ԱՄՆ նոր պետքարտուղար Ջոն Քերրին հայ-թուրքական հարբերությունները կսկսի դիտարել ավելի հայամետ դիրքերից: NEWS.am-ի թղթակցին ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` մեկնաբնելով Ջոն Քերրիին պատասխանները սենատոր Բոբ Մենենդեսին եւ Բարբարա Բոքսերին:
Հարցին, թե տարբերվո՞ւմ են արդյոք Քերրիի հայտարարությունները նախորդ հայտարարություններից, օրինակ` Հիլարի Քլինթոնի, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց, որ անգամ հաշվի առնելով Քերրիի հայամետ դիրքորոշումը, պետք է գիտակցել, որ պետքարտուղարի պաշտոնում նրա արտահայտություներն առավել խիստ սահմանափակումների են ենթարկվում: «Հիմա նա կրկնեց Օբամայի հայեցակարգի թեզիսները` ավելի հաճելի տերմիններով. չասաց «ցեղասպանություն» , բայց օգտագործեց ոչ պակաս կոշտ տերմին` բարբարոսություն»:
Այս ամենով հանդերձ` պետք չէ կարծել, թե նոր պաշտոնում Քերրին ամբողջութամբ կհեռանա նախկին դիրքորոշումից. «Օբամայի նոր լեգիտիմացիայի շրջանում հայ-թուրքական հարբերությունների վերաբերյալ նրա տեսլականը որոշակի էվոլյուցիայի կենթարկվի: Կարելի է սպասել, որ որոշ ժամանակ անց նա այնպիսի արտահայտություններ կանի, որոնք մոտ կլինեն սենատորության շրջանի հայտարարություններին: Այսինքն, ինչպես նախկինում, ԱՄՆ-ը կհայտարարի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման անհրաժեշտությունների մասին, սակայն ենթատեքստից կերեւա, որ Թուրքիան պետք է վավերացանի արձանագրությունները, եւ հենց նրա վրա է հարաբերությունները կարգավորելուց հրաժարվելու պատասխանատվությունը»,-հայտարարեց Ս. Գրիգորյանը:
Նրա խոսքով` չի կարելի բացառել, որ 2015թ-ին ԱՄՆ-ը հայտարարի Թուրքիային Հայոց ցեղասպանության ճանչաման անհրաժեշտության մասին:
Անկասկած, Քերրին արժանի եւ փորձառու գործիչ է, սակայն նրա նշանակումը ամենեւին էլ պատահական չէ, հատկապես, Քոնդոլիզա Ռայսից եւ Հիլարի Քլինթոնից հետո, որոնք շատ ուժեղ, բայց հայկական լոբբի հետ որեւէ կապ չունեցող գործիչներ էին, նշեց Ս. Գրիգորյանը: «Իսկ հիմա արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար է դառնում ոչ թե պարզապես հայերին համակրող գործիչը, այլ, պատկերավոր ասած, անսովոր հայամետ գործիչը: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ ժամանակի հետ դա իր դրսեւորումը կունենա հայ-թուրքական հարաբերությունների մեկնաբանություններում»,-հայտարարեց Ս. Գրիգորյանը:





























