Ստամբուլի ոստիկանները, ուսումնասիրելով ճանապարհներին տեղադրված բազմաթիվ անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, կարողացել են հայտնաբերել արդեն 10 օր որոնման մեջ գտնվող ամերիկացի կին լուսանկարիչ Սառա Սիեռայի գտնվելու վայրը:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` թուրք ոստիկանները Ստամբուլի Սարայբուրնուի պատմական պարիսպների տակ հայտնաբերել են Սառայի դին: Նախնական տեղեկություններով Սառա Սիեռան մահացել է դանակահարության հետեւանքով:
Ոստիկանությունն արդեն Սառայի մահվան հետ կապված ձերբակալել է 9 կասկածյալի:
Նշենք, որ 2 երեխաների մայր, 33-ամյա Սառան հունվարի 7-ին, միայնակ Ստամբուլ էր մեկնել: Նրա անհետանալու փաստը հայտնի է դարձել, երբ նրա ամուսինը հունվարի 21-ին սպասել է նրա վերադարձին:
Վերջին անգամ Սառան հեռախոսով քրոջը տեղեկացրել է, որ գնում է Գալաթասարայի աշտարակը տեսնելու։
Սառայի անձնագիրն ու իրերը գտնվում են Ստամբուլի Բեյօղլու թաղամասի մի հոսթելում։
Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ:





























