Ճապոնիայի Հոկայդո կղզում փետրվարի 3-ին տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով տուժել է  12 մարդ: Ավելի քան 800  բնակելի շենք հոսանքազրկվել է: Ազգային օդերեւութաբանական վարչության տվյալներով, հիպոկենտրոնը գտնվել է 120կմ խորության վրա:  Ստորերկրյա ցնցումներն արձանագրվել են երկրի եւս 11 շրջաններում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես ավեի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, փետրվարի 2 –ին դարձյալ 6,4 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել Հոկայդոյում: