Իրանի նախկին ֆինանսների նախարար Թահմասբ Մազահերին ձերբակալվել է Գերմանիայում: Նրա մոտ հայտնաբերվել է 70 մլն դոլարի չեկ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ կասկածյալը ձերբակալվել է փետրվարի 1-ին` Դյուսելդորֆի օդանավակայանում: Մաքսային ծառայության աշխատակիցները նրա մոտ հայտնաբերել են 300 մլն բոլիվարի չեկ, որը հատկացված է եղել Վենսուելայի Կենտրոնական բանկի կողմից: Նախկին նախարարն ասել է, որ գումարը նախատեսված է շենքի կառուցման համար, որը ֆինանսավորում է վենեսուելական կառավարությունը:
Մազահերին Իրանի ֆինանսների նախարարի պաշտոնն զբաղեցրել է մինչեւ 2004թ-ը: Դրանից հետո մինչեւ 2008թ-ը նա եղել է Իրանի կենտրոնական բանկի նախագահը: Գերմանիայի իրավապահները նրան կասկածում են փողերի լվացման մեջ:





























