Իրաքի Քիրկուկ քաղաքում մահապարտ ահաբեկիչների խումբը հարձակվել է ոստիկանության շենքի վրա: Տարբեր տվյալներով` զոհվել է 30 -35 մարդ, եւս 70 –ը վիրավորվել են, տեղեկացնում է BBC-ին:
Ըստ ականատեսների` պայթուցիկով լիցքավորված մեքենայով եւ ոստիկանի համագգեստով մահապարտը մոտեցել է ոստիկանության շենքին: Երբ պահակազորն սկսել է ստուգումները, նա պայթեցրել է մեքենան: Ոստիկանի համազգեստով եւս երկու գրոհայիններ, զինված ինքնաձիգերով եւ նռնակներով, փորձել են գրոհել շենքը: Նրանք սպանվել են ոստիկանների կողմից:
Ահաբեկչության պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել, սակայն, ինչպես նշում է «Al Jazeera»-ն, նման ոճով գործում է «Ալ Քաիդան»:





























