Համացանցում հայտնվել է իսլամիստների նոր տեսանյութը,  որտեղ նրանք սպառնում են սպանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Տեսանյութի հեղինակը իսլամական արմատական` սալաֆիտ ուղղության ներկայացուցիչ Աբու Ազամն է: «Նայելով արաբական գարնանը` մենք եվրոպական ամառ ենք տեսնում: Օսամա, սպասիր մեզ: Մենք ցանկանում ենք Օբամայի եւ Մերկելի մահը»,-ասվում է  տեսանյութում: Բացի այդ, Ազամը պնդում է, որ շատ շուտով հարձակման թիրախ է դառնալու գերմանական ռայխստագը:

«Deutsche Welle»-ն հաղորդել է,  որ ԳԴՀ սահմանադրության պաշտպանության Դաշնային ծառայության ներկայացուցիչներն արդեն հաստատել են, որ ծանոթացել են տեսանյութին: «Տեսանյութում հնչում է իսլամիտների մարտական երգը: Այն հայտնի է անվտանգության ծառայություններին,  եւ նրա բովանդակությունը հիմա ուսումնասիրվում է»,- հատուկ ծառայությունների ներկայացուցչի խոսքերն է մեջբերում РБК-ն: