Հունգարիայում դատավճիռ է կայացվել 42-ամյա տղամարդու դեմ, ով մեղադրվում է  հրապարակավ Հոլոքոստի ժխտման մեջ: Նրան դատապարտել են 18 ամսվա ազատազրկման:

«Radio France Internationale» հաղորդում է, որ տղամարդը դատարանի առջեւ կանգնել է պաստառի պատճառով, որը նա բռնել է ցույցի ժամանակ: Դատապարտյալին  արգելվել է մասնակցել  քաղաքական ակցիաների:

Սակայն թերեւս ամենադաժան պատիժն այն է եղել, որ տղամարդուն պարտավորեցրել են  այցելել Հոլոքոստի զոհերի հիշատակի հուշարձան:

Հիշեցնենք, որ Հունգարիայում Հոլոքոստի ժխտումը դատապարտվում է  2010թ-ից` խորհրդարանի կողմից համապատասխան օրենքի ընդունումից հետո: