Կիրակի օդային աղետի հետեւանքով վախճանվել է Պարագվայի նախագահի թեկնածու Լինո Օվիեդոն, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Ուղղաթիռը, որով Օվիեդոն վերադառնում էր նախընտրական հանրահավաքից, աղետի է ենթարկվել Ասունսիոնից 500 կմ հեռավորության վրա: Զոհվել են նաեւ երկու թիկնապահներն ու օդաչուն: