Մեքսիկայում վագրը ելույթի ժամանակ հոշոտել է վարժեցնողին: Ողբերգությունը տեղի է ունեցել փետրվարի 2-ի երեկոյան` Մեքսիկայի հյուսիս-արեւմուտքի Սոնորա նահանգում:

Վարժեցնող Ալեքսանդր Կրիսպինը կրկեսի բեմում է գտնվել երկու վագրերի հետ: Ինչ-որ պահի վագրերից մեկը դուրս է եկել վերահսկողությունից եւ հարձակվել արտիստի վրա:

Մի քանի րոպեի ընթացքում վագրը պատառոտել է վարժեցնողին, ընդ որում, գիշատչին հարվածներով հեռացնել փորձող կրկեսախմբի գործընկերների ջանքերն ապարդյուն են անցել: Կրիսպինին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է: Վագրի հետագա ճակատագրի մասին դեռ չի հաղորդվում, է հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ տեղական լրատվամիջոցների` Կրիսպինը (35 տարեկան) ծնվել էր ԱՄՆ-ում: Մեքսիկայում նա աշխատում էր Suarez  կրկեսախմբում: