Բրիտանացի ոստիկանները քողարկման համար երկար տարիների ընթացքում օգտագործել են մեռած երեխաների անուններ:
Guardian թերթի անցկացրած հետաքննության ընթացքում պարզվել է, որ ոստիկանության շուրջ 80 աշխատակիցներ զանազան հանցախմբերում ընդգրկվելիս կիրառել են մեռած երեխաների անուններ: Այդ անուններով նրանք ստացել են անձնագրեր եւ վարորդական իրավունքներ:
Մահացած չորսամյա երեխայի անունն օգտագործած ոստիկանը հայտնել է, որ միշտ մեղքի զգացում է ունեցել: Նա չի կարողացել բացատրել, թե ինչու են ոստիկանները որոշել անունների ընտրության այդ մեթոդը կիրառել: Մի ուրիշ ոստիկան հայտարարել է, որ նման մեթոդն արդարացված է, քանի որ ուղղված է երկրի բարօրությանը, հայտնում է «ԱիՖ»-ը:
Բացահայված փաստերի առթիվ Լոնդոնի մասնագիտական էթիկայի վարչությունը հետաքննություն է սկսել:





























