Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թվականին G8-ի գագաթաժողովում Ռուսաստանի նախագահությանը նախապատրաստվելու մասին հրամանագիր է ստորագրել: Գագաթաժողովը տեղի կունենա Սոչիում:
Նույն հրամանագրով Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ազատվել է ապագա գագաթաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահի պարտականություններից: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը: Կազմակերչական կոմիտեի փոխնախագահ է դարձել Եվգենի Մուրովը, հաղորդում է Utro.ru-ն:
Հիշեցնենք, 2014 թվականին Սոչիում կանցկացվեն ձմեռային օլիմպիական խաղերը:





























