Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն փետրվարի 9-ի առավոտյան պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Ինչպես հայտնել է նա լրագրողներին թռիչքից առաջ, այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Թուրքիայի բարձրագույն ղեկավարության հետ, որոնց հետ քննարկելու են երկկողմ համագործակցության հարցերը:

Այցի շրջանակներում խորհրդարանի նախագահը հանդիպելու է իր թուրք գործընկերոջ, վարչապետի եւ Թուրքիայի այլ պաշտոնատարների հետ: «Մեր երկրների միջեւ շատ սերտ համագործակցություն կա, եւ մենք կցանկանայինք նոր ազդակ հաղորդել միջխորհրդարանական կապերին»,- նկատել է Բաքրաձեն: