ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Իրը հանդես է եկել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման առաջարկի եւ վեցակողմ բանակցությունների վերականգման օգտին՝ դրա մասնակիցների «անկեղծության» պայմանով:
«Վեցակողմ բանակցային գործընթացի վերականգման համար շատ կարեւոր է կենտրոնացումն ու համապատասխան կողմերի անկեղծ ձգտումը»,- ԿԺԴՀ առաջնորդի խոսքերն է մեջբերել «Սինհուա» գործակալությունը:
Չինաստանի կոմկուսի միջազգային կապերի բաժնի ղեկավար Վան Ցզյաժուի հետ բանակցություններում Կիմ Չեն Իրը պատրաստակամություն է հայտնել ՉԺՀ հետ միասին քայլեր ձեռնարկել փոխգործակցության եւ համակարգման հետագա ամրապնդման համար:
Չինաստանի ներկայացուցիչը, որի այցը տեղական ԶԼՄ-ները բնորոշում են որպես «բարի կամքի այց», ԿԺԴՀ առաջնորդին է հանձնել Չինաստանի նախագահ Հու Ցզինտաոյի՝ Չինաստան այցելելու հրավերը:




























