Թուրքիայում խորհրդավոր հանգամանքներում բարձրաստիճան զինվորական է ինքնասպան եղել:
Թուրքական NTV-ի փոխանցմամբ` Իզմիրի հարավային ծովային հրամանատարությունում ծառայող գնդապետ Բերք Էրդեմը փետրվարի 8-ի կեսօրին իրեն կցված ատրճանակով ինքնասպան է եղել:
Թուրքիայի ռազմական դատախազությունը փաստի առթիվ քրեական գործ է հարուցել:
Նշենք, որ Թուրքիայում շատացել են խորհրդավոր պայմաններում բարձրաստիճան զինվորականների ինքնասպանության դեպքերը: Վերջին դեպքն էլ գրանցվել էր երկու օր առաջ:




























