Փետրվարի  5-ին, ժամը 15.55-ին,  ոստիկանության  «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում  հաղորդում է ստացվել, որ մեկնման սրահում մի քաղաքացու մոտ արգելված ուղեբեռ կա:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ օդանավակայանի հատուկ զննման ծառայության աշխատակիցները  Երեւան-Մոսկվա  չվերթի մի ուղեւորուհու ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերել են  7,62 մմ տրամաչափի   փամփուշտ:

Կինը  բերման է ենթարկվել ոստիկանություն:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: