Ռուսական գիտության օրը` փետրվարի 8-ին Հայաստանի ԳԱ ակադեմիայում տեղի կունենա «Ռուս-հայկական գիտատեխնիկական համագործակցություն. պատմություն, փորձ, հեռանկարներ» թեմայով կլոր սեղան:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունից, միջոցառմանը կմասնակցեն Հայաստնում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ԳԱ ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Ռուսաստանից եւս հյուրեր կլինեն` «Ռոսսոտրուդնիչեստվոյի» փոխնախագահ Ա. Չեսնակովը, «Սկոլկովո» հիմնադրամի դեպարտամենտի ղեկավար Ա. Օկունեւը, «Պրոյեկտ տեխնիկայի» («Ռոսկոսմոս») գլխավոր տնօերն Ի. Կարդաշենկոն եւ այլք: Կլոր սեղանի մոդերատորներն են լինելու Հայաստնում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչան ղեկավար, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վիկտոր Կրիվոպուսկովը եւ ԳԱԱ ակադեմիկոս –քարտուղար Հրանտ Մաթեւոսյանը:
Կլոր սեղանի թեմաներից մեկը նվիրված է լինելու երկրաքիմիայի, կենսաքիմիայի հիմնադիր, ԽՍՀՄ ԳԱ ականավոր գիտնական Վլադիմիր Վերնադսկու 150-ամյակին:




























