Հայաստանի Հանրապետության կառավարությունը ողջունում է Carrefour առեւտրային ցանցի մուտքը հայաստանյան շուկա: Այդ մասին այսօր՝ փետրվարի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սակայն դրան առայժմ խոչընդոտում է հայաստանյան մասնավոր ընկերություններից մեկի հետ կնքած հուշագիրը, որի հետ կապված այդ ընկերությունների միջեւ առաջացել են հակասություններ: «Այդ հարցում նրանք պետք է աշխատեն իրավական դաշտում եւ գտնեն ընդունելի լուծում»,- ասաց Տ. Սարգսյանը: Նրա տեղեկացմամբ՝ Carrefour-ը կառավարությանը չի դիմել արտոնություն ստանալու համար:
Ամենայն հավանականությամբ՝ Carrefour-ը հակասություններ ունի «Տաշիր գրուփի» հետ, քանի որ ենթադրվում էր, որ իր հիպերմարկետը բացելու է այդ ընկերության նորաբաց «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնում:





























