Հանրապետական կուսակցությունը դեռ քննարկում չի անցկացրել նախագահական ընտրություններից հետո նոր կառավարություն ձեւավորելու վերաբերյալ; Այդ մասին այսօր՝ փետրվարի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով՝ այդպիսի քննարկումները տեղի կունենան «իր ժամանակին», քանի որ անգամ Սերժ Սարգսյանի հաղթանակի դեպքում պետք է ձեւավորվի նոր կառավարություն:
Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է նորից կոալիցիա կազմել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, Տ. Սարգսյանը պատասխանեց. «Եթե մեր գործընկերները կկայացնեն որոշում, որ ցանկանում են վերադառնալ կոալիցիա, Հանրապետական կուսակցությունը այդ հարցը կքննարկի, սակայն այդպիսի որոշումներ դեռեւս չկան»:





























