Ռուսաստանի նախկին պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը կարող է խնդիրներ ունենալ` Սեւ ծովի մոտակայքում պաշտպանության նախարարության հողերի հետ կապված խարդախությունների հետաքննության հետ կապված: Խնդիրն այն է, որ հենց նա է ստորագրել վաճառքի մասին կարգադրությունը, որի արդյունքում արժեքը նվազվել է 56 մլն ռուբլով:
«Ինտերֆաքսի» աղբյուրները հայտնել են, որ ներկայումս որոշվում է քրեական գործի հարցը, որը կարող է հարուցվել կոնկրետ պաշտոնատար անձանց նկատմամբ, ոչ թե խարդախության փաստով:




























