Պարույր Հայրիկյանի դեմ իրականացրած մահափորձը մեծ հարված է մեր երկրին, մեր պետությանը, իշխանություններին: Այդ մասին այսօր՝ փետրվարի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ամեն ինչ անում ենք, որ Պարույր Հայրիկյանը կարողանա լիակատար մասնակցել նախընտրական գործընթացներին, այդ միջադեպը բացասական ազդեցություն չունենա նրա նախընտրական քարոզչության վրա»,- հայտարարեց Տ. Սարգսյանը: