Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն որոշում է կայացրել այցելել Իրան, թեեւ դա նախատեսված չէ իր ծրագրում:
Ինչպես հաղորդում է «TRT» պետական հեռուստաընկերության կայքը, Իրանի ատոմային գործունեությունը ողջ աշխարհի օրակարգում է, եւ Թուրքիան, իր հերթին, շարունակում է ջանքեր գործադրել Իրանի եւ Արեւմուտքի միջեւ հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար:




























