Բարեկամության եւ համագործակցության միջազգային հայ-կազակական միավորման պատվիրակությունը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ քննարկել է փոխշահավետ համագործակցության հեռանկարները:
Միավորման մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են «Կազակական կամուրջ» համալիրի վերականգնման նախագծի իրականացման հետ կապված համագործակցության հնարավոր ուղղությունները:
Բարեկամության եւ համագործակցության միջազգային հայ-կազակական միավորման նախագահության որոշմամբ, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշանակվել է Շիրակի մարզում միջազգային հայ-կազակական միավորման պատվավոր ատաման եւ պարգեւատրվել Լորիս-Մելիքովի 2-րդ աստիճանի շքանշանով:




























