Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը նախազգուշացրել է, որ ԵՄ-ի հետ կարող է կրկնվել Խորհրդային Միության ճակատագիրը, երբ տնտեսական սխալ քաղաքականությունը ԽՍՀՄ-ին հանգեցրեց անխուսափելի աղետի, չնայած, որ այն իր գոյությունը պահպանեց 70 տարի:
«Ես խորապես մտահոգված եմ, որ եվրոն ընդունակ է կործանել Եվրամիությունը: Գոյություն ունի իրական վտագ, որը կայանում է նրանում, որ եվրագոտում ֆինանսական դժվարությունների համար առաջարկված լուծումը խորը քաղաքական խնդիր է առաջացնում»,- ասել է նա փետրվարի 7-ին, հոլանդական հեռուստատեսության հետ հարցազրույցի ժամանակ:
Սորոսի խոսքով` եվրոպական միասնական արժույթը պահպանելու` եվրագոտու ղեկավարների ներկայիս փորձերը տանում են ԵՄ-ի քաղաքական եւ սոցիալական խնդիրների խորացման, որը ի վերջո սպառնում է կործանել այն, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Պատասխանելով այն հարցին, թե եվրագոտու ճգնաժամից խուսափելու համար ինչ է անհրաժեշտ անել, Սորոսն ասել է. «Գերմանիան պետք է հասկանա, որ այն քաղաքականությունը, որը նա վարում է եվրագոտում (կոշտ տնտեսական քաղաքականություն) անարդյունավետ է: Այդ քաղաքականությունը հաջղություն չի ունենա»:




























